National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.09.2022
Խորհրդարանում է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությունը
1 / 17

Երախտապարտ ենք ձեր հայանպաստ գործունեության համար: Մենք գնահատում ենք ձեր այցը հենց այս ժամանակաշրջանում. Հայաստանը բավականին ծանր օրեր է ապրում: 44-օրյա պատերազմից հետո ձեզանից շատերը հայանպաստ գործունեություն են ծավալել. հավատարիմ մնալով մարդու իրավունքների համամարդկային արժեքներին՝ հանդես եք եկել հայտարարություններով, ընդունել բանաձեւեր: Այս մասին ասել է Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին, որին մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Սեյրան Օհանյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արծվիկ Մինասյանը, Բաբկեն Թունյանը, Ծովինար Վարդանյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը, Թադեւոս Ավետիսյանը:

Արմեն Ռուստամյանը տեղեկացրել է, որ Հայաստան-Բելգիա բարեկամական խումբը խորհրդարանի ամենամեծ բարեկամական խմբերից է, որն ունի 24 անդամ. ներգրավված են խորհրդարանական երեք խմբակցությունների ներկայացուցիչները:

Մարկ Դեմեսմեկերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ նման ձեւաչափով հանդիպման հնարավորություն ընձեռելու համար: Նա նշել է, որ Բելգիայի հայ համայնքը մեծ աջակցություն է ցուցաբերում հայ-բելգիական համագործակցության հարցերում: «Մենք փորձում ենք բոլոր հարթակներում բարձրացնել եւ պաշտպանել ձեր ներկայացրած հարցերը: Հումանիտար օգնության խնդիրները մեզ համար առանցքային նշանակություն ունեն: Մենք եղել ենք Արցախում, բավականին լավ տեղեկացված ենք եւ տիրապետում ենք իրավիճակին»,-ասել է Մարկ Դեմեսմեկերը:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ողջունել է բարեկամական խմբի անդամների այցը՝ Հայաստանի համար նման բարդ ռազմաքաղաքական իրավիճակում: Նա ներկայացրել է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից շարունակվող սադրանքները՝ նշելով, որ օգտագործվել են արգելված սպառազինություններ. մարդկանց նկատմամբ խոշտանգումներն ու ստորացումները զուգորդվել են պատմամշակութային արժեքները ոչնչացնելով: Սեյրան Օհանյանը կարեւորել է ոչ միայն այդ գործողությունների դատապարտումը, այլեւ համապատասխան պատժամիջոցների կիրառումը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ պատվիրակությունը լավագույնս պատկերացնում է այն մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի եւ Արցախի շուրջ: Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ հարեւան երկրներում՝ Թուրքիայում եւ Ադրբեջանում, բռնապետական ռեժիմ է, եւ Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունները ոչ միայն պայմանավորված են Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային նկրտումներով, այլեւ այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին ժողովրդավարության աճող տեմպերը մեծապես անհանգստացնում են բռնապետական ռեժիմներին: «Արձանագրում ենք, որ սա հարձակում է ոչ միայն ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, տարածքների վրա, այլեւ՝ համամարդկային արժեքների՝ ժողովրդավարության վրա: Այս համատեքստում, ակնկալում ենք ԵՄ երկրների աջակցությունը՝ նաեւ ժողովրդավարության պաշտպանության առումով»,-ասել է Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով. «Մենք տեսնում ենք մի շարք երկրների կողմից հասցեական գնահատականներ իրավիճակի վերաբերյալ եւ դատապարտող հայտարարություններ, որոնցում հստակ նշվում է, որ ագրեսոր կողմն Ադրբեջանն է, եւ հստակ արձանագրվում է, որ ադրբեջանական զորքերն այս պահին գտնվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներում: Մենք ակնկալում ենք, որ հասցեկան արձանագրություններից, հայտարարություններից, դատապարտումներից զատ նաեւ գործնական քայլեր կլինեն, եւ միջազգային ճնշման արդյունքում մենք կկարողանանք վերականգնել մեր երկրի տարածքային ամբողջականությունը եւ դուրս բերել ագրեսորին օկուպացված տարածքներից»:

Ամփոփելով՝ Արթուր Հովհաննիսյանը կարեւորել է հայ-բելգիական հարաբերությունները՝ պատրաստակամություն հայտնելով խորացնելու համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում:

Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամներն իրենց խոսքում նշել են, որ հայ ժողովուրդը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջեւ՝ ընդգծելով, որ շարունակվում է ցեղասպան քաղաքականությունը եւ իրականացվում են միջազգային պատերազմական հանցագործություններ: Կարեւորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց անհապաղ վերադարձը՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի:

Քննարկվել են նաեւ երկուստեք հետաքրքրող մի շարք այլ հարցեր:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...

16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am